4- րդ տուրում հաղթանակ տարան Արցախը ներկայացնող Հովիկ Հայրապետյանն ու Ուկրաինայի ներկայացուցիչ Վլադիմիր Օնիշչուկը : 4- րդ տուրից հետո հենց այս երկու շախմատիստները 4- ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը : Հայկ Մարտիրոսյանն ու Շանթ Սարգսյանն առաջատարներին զիջում են կեսական միավորով : Այսօր կկայանա մրցաշարի 5- րդ տուրը :
Կարեն Ասրյանի անունը կրող միջազգային մրցաշարին այս տարի մասնակցում են 8 երկրների՝ Հայաստանի , Ամերիկայի Միացյալ Նահանգների , Գերմանիայի , Ռուսաստանի , Ուկրաինայի , Իրանի , Արաբական Միացյալ Էմիրությունների , Էստոնիայի , 95 շախմատիստներ։
Մրցաշարին մասնակիցների թվում են 12 գրոսմայստեր , ինչի շնորհիվ մրցաշարի պատանի մասնակիցները հնարավորություն են ստացել լրացնելու գրոսմայստերի նորմա :
Կարեն Ասրյանը նորանկախ Հայաստանի ուժեղագույն շախմատիստներից մեկն էր : Նա ոսկյա տառերով է գրել իր անունը հայկական և համաշխարհային շախմատի պատմության մեջ : Շախմատային կարիերայի ընթացքում նվաճած տիտղոսների ոչ լրիվ ցանկը՝ Հայաստանի եռակի չեմպիոն , Հայաստանի ազգային հավաքականի կազմում Եվրոպայի և Համաշխարհային Օլիմպիադայի չեմպիոն :