Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտվել է, ռազմական գործողությունների ժամանակաշրջանն անցյալում է, բայց մենք ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք պատերազմի, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Ես բազմիցս հայտարարել եմ և հիմա ուզում եմ կրկնել՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը գտել է իր լուծումը: Մենք հակամարտությունը կարգավորել ենք միակողմանի կարգով: Ինձ տեղեկություններ են հասնում, որ կրկին խոսվել է այն մասին, որ հարցը չի լուծվել, հակամարտությունը չի լուծվել: Սա շատ սխալ և ռիսկային ճանապարհ է»,- չորեքշաբթի օրը Ալիևն ասել է Ղարաբաղում զոհված զինվորների և պատերազմի հաշմանդամների ընտանիքներին բնակարաններ և մեքենաներ հանձնելու արարողությանը, հաղորդում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»:
Ըստ Ալիևի՝ «եթե հակամարտությունը չի լուծվում, ապա թող բացատրեն, թե ինչպես պետք է լուծվի»:
«Մենք հավատում ենք, որ այն լուծված է: Պատերազմի ժամանակաշրջանն անցյալում է: Բայց չնայած դրան՝ մենք ամեն րոպե պետք է պատրաստ լինենք պատերազմի»,- ասել է Ալիևը: