ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն Ադրբեջան կատարած պաշտոնական այցի շրջանակներում, դեկտեմբերի 2-ին հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հայտնում է «Վեստնիկ Կավկազա»-ն՝ հղում անելով ՌԴ ԱԳ նախարարությանը։
Լավրովը նշել է, որ Մոսկվայի և Բաքվի երկկողմ հարաբերությունները վերելք են ապրում, զարգանում են և առաջընթաց է գրանցվում բոլոր ոլորտներում և դա հաստատում է երկու երկրների ղեկավարների պարբերական հանդիպումները։
ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ Մեհրիբան Ալիևայի Մոսկվա կատարած այցի շրջանակներում ձեռք են բերվել մի շարք համաձայնություններ և դրանց կյանքի կոչման ուղղությամբ գործնական քայլեր են ձեռնարկվում։
Անդրադառնալով Արցախյան հակամարտությանը՝ Լավրովը նշել է, որ Մոսկվան շահագրգռված է, որ Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցով վստահության միջոցների մասին պայմանավորվածությունները կյանքի կոչվեն՝ հավելելով, որ կարևոր է խուսափել հռետորաբանությունից։
«Մենք շահագրգռված ենք, որ վստահության ամրապնդման միջոցների, մարդասիրական շփումների հաստատման մասին պայմանավորվածությունները, այդ թվում՝ լրագրողների փոխայցերով, որոնք ձեռք են բերվել Վիեննայի գագաթնաժողովում և վերահաստատվել են Մոսկվայում նախարարական հանդիպման ժամանակ։
«Դրանք աստիճանաբար իրականանում են, և հուսով եմ, որ այս շաբաթ կայանալիք հանդիպումը Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների միջև թույլ կտա արձանագրել այդ առաջընթացը»,- ասել է Լավրովը։
Նշենք, որ այսօր ՌԴ ԱԳ նախարարը կհանդիպի իր ադրբեջանցի գործընկերոջ հետ: