Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում հայտարարել է, որ Թեղուտի հանքավայրում աշխատանքները վերսկսվել են:
Անդրադառնալով ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի ներկայացրած արտահնման ոլորտում թվական որոշ ցուցանիշներին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ նախորդ տարվա հունվար-փետրվարին արտահանվող ապրանքների շարքում բավականին մեծ ծավալ է կազմել Թեղուտի հանքավայրից արդյունահավող հանքանյութ, որը հունվարին փակվել է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Թեղուտի հանքավայրում աշխատանքների վերսկսման արդյուքնում ավելի քան 100 մարդ նորից ընդունվել է աշխատանքի։