Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 16-18-ը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա: Այս մասին հայտնում է Ռուսաստանի արտգործնախարարությունը:
«Ռուսաստանի և Հայաստանի միջխորհրդարանական կապերը զարգանում են: Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի պատվիրակությունն ապրիլի 24-ին այցելել է Երեւանում Առաջին աշխարհամարտի տարիներին հայ բնակչության ցեղասպանությանը նվիրված հիշատակի միջոցառումներին: Մայիսի 16-18-ը նախատեսված է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Մոսկվա»,- նշված է փաստաթղթում: