Ռուսաստանի Դաշնությունը ՀԱՊԿ շրջանակներում առաջարկել է աջակցել Երևանին և Բաքվին սահմանին իրավիճակի կարգավորման հարցում: Ռուսաստանը նաև աջակցում է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովի ստեղծմանը և պատրաստ է դառնալ դրա միջնորդը:
Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՝ Տաջիկստանի արտաքին գործերի նախարար Սիրոջիդդին Մուհրիդինի հետ բանակցություններից հետո:
«Երեկ մենք սկսեցինք ՀԱՊԿ արտգործնախարարների աշխատանքը ոչ ֆորմալ ռեժիմով: Մենք քննարկեցինք մեր հայ գործընկերների խնդրանքը և համաձայն այս խնդրանքի քննարկեցինք իրավիճակը Երևանի և Բաքվի միջև հարաբերություններում:
Կողմերի հետ նախնական համաձայնությամբ Ռուսաստանի Դաշնությունն առաջարկել է աջակցել նախ սահմանազատմանը և գծանշմանը՝ հանդես գալով այդ նպատակով հայ-ադրբեջանական համատեղ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ, որում Ռուսաստանը կարող էր մասնակցել որպես խորհրդատու, միջնորդ»,- ասել է նախարարը: