Նորիկ Ամիրխանյանն ազատվել է Արարատի մարզպետի տեղակալի պաշտոնից:Այս մասին որոշում է ստորագրել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ Նորիկ Ամիրխանյանը 2020-ի հոկտեմբերի 30-ին նշանակվել էր փոխմարզպետ։ Նա 2014-ից եղել է առաջին բանակային կորպուսի շտաբի պետ, ավելի վաղ` Նոյեմբերյանի զորամասի հրամանատար։