Անկլավների հետ կապված հարցերի լուծման ձևեր կան՝ միջազգային իրավունքով և պրակտիկայով։ Այս մասին հայտնել է Նիկոլ Փաշինյանը Բերդ քաղաքի ընտրողների հետ հանդիպման ժամանակ։
Մենք էլ անկլավ ունենք, մենք էլ Արծվաշեն ունենք Ադրբեջանի տիրապետության տակ և մեր տրամաբանությունն այն է, որ անկլավը պետք է փոխանակվի և այն, ինչ իրենց հսկողության տակ է՝ մնա իրենց հսկողության տակ, իսկ այն ինչ մեր հսկողության տակ է՝ մնա մեր հսկողության տակ։
Փաշինյանը նաև ասաց, որ Տավուշի մարզում մի քանի կիլոմետր հայկական տարածքներ գտնվում են Ադրբեջանի տիրապետության տակ։ Կան նաև հազարավոր հեկտարներով վարելահողեր, որոնք կրկին Ադրբեջանի տիրապետության տակ են։ Վարչապետի պաշտոնակատարը հավաստիացրեց, որ երբ բարձրացվել է անկլավների թեման, հայկական կողմն էլ իր անկլավների հարցն է առաջ բերել
Մանրամասներ․