ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկի հրաժականի դիմումին: Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այ հիմա ես հասկանում եմ՝ ինչ է նշանակում «եղբայրական ժողովուրդ» արտահայտությունը: Միասին` ամեն ինչում»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ուկրաինայի վարչապետը հրաժարական է տվել, իր իսկ բնորոշմամբ, որպեսզի «վերացվի նախագահի հանդեպ հարգանքի և վստահության ցանկացած կասկած»:
Հիշեցնենք, որ Կառավարությունը Գոնչարուկի գլխավորությամբ ձևավորվել էր Գերագույն Ռադայի աշխատանքի առաջին օրը՝ 2019 թվականի օգոստոսի 29-ին։