ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում է։ Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Այցի շրջանակներում Արմեն Սարգսյանը Ժնևում մասնակցություն կունենա ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) Նշանավոր անձանց (UNCTAD Panel of Eminent Persons) խմբի քննարկմանը։