Աժ-ն կորոնավիրուսի միջոցառումների արդյունավետությունն ուսումնասիրելու հարցով քննիչ հանձնաժողովի նիստ է գումարել։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ առ այս պահը չեն ստացել կորոնավիրուսի հետ կապված բազմաթիվ հարցերի պատասխաններ:
«Կորոնավիրուսի հիմնադրամի գումարներն ինչի՞ վրա են ծախսվել, ինչո՞ւ շտապօգնության մեքենաները չէին արձագանքում, ինչո՞ւ էին մարդիկ մեռնում տներում, ինչո՞ւ էր առողջապահության նախկին նախարարն իր համար ստեղծել ֆավորիտ բժշկական հաստատությունների ցանկ, և միայն այդ բուժհաստատություններն էին ստանում պետպատվերը», – հարցրեց ԲՀԿ-ական պատգամավորը։
Հանձնաժողովի նախագահ ԼՀԿ պատգամավոր Արկադի Խաչատրյանի խոսքով՝ նպատակն է վերհանել այն բոլոր խնդիրները, որոնք եղել են համավարակի ժամանակ։
«Գիտեք, որ թե՛ համավարակի արդյունքում, թե՛ ռազմական դրության արդյունքում մեր երկիրը վճարեց տնտեսական գին, ցավոք սրտի, վճարեցինք նաև մարդկային կյանքերով: Միայն կորոնավիրուսի հետևանքով մահերի քանակը գերազանցում է 3000-ը: Ավելի քան 166 հազար մարդ վարակվեց կորոնավիրուսով»,- նշեց Խաչատրյանը։
Մանրամասները՝ տեսանյութում