ՀՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն անդրադարձել է կորոնավիրուսի պատվաստումներին։
Նա, մասնավորապես, նշել է․ «Հարգելի քաղաքացիներ, խնդրում եմ, պատվաստումների թեման մի դարձրեք շահարկման թեմա՝ դա վտանգավոր է․․․
Հիշեք, մենք չունենք իրավունք քննարկելու պատվաստումները, կարող ենք քննարկել պատվաստանյութը: Նոր կորոնավիրուսի 7 պատվաստանյութն այսօր ունի մրցակցային դաշտ և մենք չպետք է ամբողջի մեջ բերենք ընդհանուր գաղափարախոսությունը և քննարկման առարկա դարձնենք՝ պատվաստվե՞լ, թե՞ չպատվաստվել։ Եվս մեկ անգամ հորդորում եմ, խնդրում եմ յուրաքանչյուրիդ՝ պատվաստվելու գործընթացը չդարձնել քննարկման առարկա և վստահել մասնագիտական կարծիքներին»։
Նշենք, որ ավելի վաղ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել էր, որ Հայաստանում պատվաստման գործընթացը նախատեսում են սկսել մարտից։