Պատվաստվիր և կանխարգելիր կարգախոսի ներքո #ՄիացիրՎակցինացիային անունը կրող արշավին են միացել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ինչպես նաև Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը:
Առողջապահության նախարարությունը հրապարակել է ԵՄ դեսպանի տեսաուղերձը, որը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ:
Տեսաուղերձում նա նշում է, որ պատվաստումը կարևոր է ոչ միայն մեր և մեր սիրելիների, այլև երկիրն անվտանգ դարձնելու համար: Նրա խոսքով, պատվաստումը կօգնի միասին պայքարել կորոնավիրուսի դեմ:
«Ես իսկապես երջանիկ եմ և շնորհակալ, որ պատվաստվել եմ: Ես կարող եմ միայն խնդրել բոլորիդ՝ գնալ և պատվաստվել»,- նշել է ԵՄ դեսպանը:
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը ևս պատվաստվել է #COVID19-ի դեմ։
«Ներարկումը նույնիսկ չեմ զգացել: Ես ոչ միայն ինձ, այլև ընտանիքիս անդամներին կարող եմ պաշտպանել: Պատվաստվելն այս համավարակին հաղթելու, անկաշկանդ ճամփորդելու միակ ճանապարհն է: Ես արդեն պատվաստվել եմ, հիմա քո հերթն է»,-նշել է Շ. Շարփը: