Վրաստանում COVID-ից արձանագրված մահերի թվի հակառեկորդ է արձանագրվել։ Այս մասին հայտնում է Interfax-ը։ Այդ ցուցանիշն արձանագրվել է օրվա կտրվածքով։
Վրաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսից 31 մարդ է մահացել, ինչի մասին հայտնել է երկրի Առողջապահության նախարարությունը: Մեկ օրում արձանագրված մահերի թիվը ռեկորդային է՝ մի քանի ամիսների տվյալներով։
Վրաստանում COVID-19 համաճարակի սկզբից մահացել է 4 336 մարդ։ Ընդհանուր առմամբ, համաճարակի սկսվելուց ի վեր Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 324 256 դեպք, ապաքինվել է 303 679 մարդ: