Էջմիածնի քաղաքապետարանը Արմավիրի մարզպետարանի հետ համագործակցությամբ կապահովի Երևանում բնակվող և Էջմիածնի բժշկական հաստատություններում աշխատող բուժանձնակազմի տեղափոխումը աշխատավայր և վերադարձը բնակավայր: Այս մասին տեղեկատվություն է տարածել Էջմիածնի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
«Մանրամասների համար դիմել Արմավիրի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Հովհաննես Հարությունյանին` զանգահարելով 093 86 64 64 հեռախոսահամարով»,- ասված է հադորդագրության մեջ։