Հայաստանի Հանրապետության ոստիկանության կոլեգիայի անունից և անձամբ շնորհավորում եմ Արցախի Հանրապետության ոստիկանության օրվա առթիվ: Այս մասին գրել է ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը՝ շնորհավորելով ծառայակիցներին։
«Արցախի ոստիկանները միշտ հանցավորության դեմ պայքարի առաջին գծում են, ինչպես Ազատամարտի առաջնագծում եղան և այս ծանրագույն օրերին էլ իրենց կյանքն են դնում Հայրենիքի պաշտպանության զոհասեղանին։
Անգնահատելի է Արցախի ոստիկանների ներդրումը օրինականության ամրապնդման և քաղաքացիների իրավունքների պաշտպանության գործում:
Համոզված եմ, որ Արցախի Հանրապետության ոստիկանությունը շարունակելու է իր առաքելության իրագործումը՝ հանուն Հայրենիքի ու Ժողովրդի:
Կրկին շնորհավորում և մաղթում եմ արդյունավետ աշխատանք ու նվաճումներ»,- գրել էր Ղազարյանը:
Հիշեցնենք, որ այսօր Արցախում նշվում է ոստիկանության մասնագիտական տոնը։ Ավելի վաղ նաև Արցախի ոստիկանապետն էլ էր շնորհավորել այդ տոնի կապակցությամբ։