ՌԴ ՊՆ Միջազգային ականազերծման կենտրոնի զինծառայողները շարունակում են աշխատել Լեռնային Ղարաբաղում: Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից:
Ռուս խաղաղապահները իրականացրել են Ստեփանակերտի օդանավակայանի, առանձնատների, հողամասերի, ինչպես նաև էլեկտրահաղորդման բևեռների շրջակայքի ինժեներական հետախուզություն և ականազերծում ՝ ապահովելով մարտական գործողությունների ընթացքում վնասված էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման խմբի աշխատանքի անվտանգությունը:
Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ Լեռնային Ղարաբաղում ինժեներական ստորաբաժանումները ականազերծել են ավելի քան 150 հա տարածք, 32 կիլոմետր ճանապարհ, 168 բնակելի շենք: Հայտնաբերել և վնասազերծել է 4760 պայթուցիկ:
Ռուս խաղաղապահների օգնությամբ շարունակվում է նաև կենսական նշանակության ինժեներական հաղորդակցության վերականգնումը: Օրվա ընթացքում վերականգնվել է 2 հենարան, 1 կիլոմետր երկարությամբ էլեկտրահաղորդման գծեր և 1,2 կիլոմետր երկարությամբ գազատարի պահուստային հատված Լիսոգոր բնակավայրի շրջանում
Հիշեցնենք, որ ՀՀ, ՌԴ և ԱՀ ղեկավարները նոյեմբերի 9-ին ստորագրել են եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը։
Լեռնային Ղարաբաղում Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա:
Հիշեցնենք նաև, որ դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը խախատել է պայմանավորվածությունը և գրավել հայկական կողմի վերահսկողության տակ գտնվող Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը: