Դեկտեմբերի 17-ին կայացած նիստում կառավարությունը հավանություն տվեց սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով իրենց տները կորցրած քաղաքացիներին միանվագ ֆինանսական օգնություն տրամադրելու մասին որոշմանը:
Միանվագ դրամական օգնությունը նշանակվում և վճարվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության կողմից՝ առցանց դիմումի հիման վրա:
Մինչև 2021 թվականի հունվարի 20-ը շահառուն պետք է մտնի օոliոe.ssa.am կայք, գտնի համապատասխան բաժինը և մուտքագրի հայտի տեքստը, այն պետք է պարունակի հետևյալ տվյալները. անունը, ազգանունը, հայրանունը և նույնականացման փաստաթղթի համարը՝ եթե շահառուն չափահաս է, իսկ եթե անչափահաս է՝ ծնողի անունը, ազգանունը, հայրանունը, ծնողի անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, երեխայի անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, երեխայի ծննդյան վկայականի էլեկտրոնային օրինակը: Բացի այդ, դիմումը պետք է ներառի էլ. փոստի հասցե և բջջային հեռախոսահամար:
Գումարը վճարվում է կանխիկ, «Հայփոստի» կամ «Արցախփոստի» միջոցով: