Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 23-ին մի շարք օրենքներ է ստորագրել։ Այս մասին տեղեկացրին Արցախի նախագահի աշխատակազմից։
Նախագահը ստորագրել է, մասնավորապես, հետևյալ օրենքները․
«Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»,
«Քաղաքացիական օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին»,
«Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,
««Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և ««Ոստիկանությունում ծառայության մասին»» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքները։