Հայկական կողմը մտադիր է մասնակցել Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ աշխատանքային խմբի երրորդ նիստին, որն անցկացվելու է փոխվարչապետների մակարդակով։ Այս մասին ТАСС-ին հայտնել է Ռուսաստանի կառավարության փոխնախագահ Ալեքսեյ Օվերչուկը։
«Եռակողմ աշխատանքային խմբի երրորդ նիստը՝ Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետների համանախագահությամբ, նախատեսվում է անցկացնել փետրվարի 27-ին՝ Մոսկվայում։ Բոլոր կողմերն արդեն հաստատել են իրենց մասնակցությունը», – ասել է նա։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը միջազգային ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Բաքուն ըմբռնումով կմոտենա, եթե Հայաստանը չեղյալ հայտարարի շաբաթ օրը նախատեսված աշխատանքային խմբի հանդիպումը: Նա նկատի է ունեցել Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակը: