2020թ. փետրվարի 10-ին մարտի 31-ին անցկացվելիք համապետական ընտրություններին մասնակցելու համար ներկայացվել են ընդհանուր առմամբ Հանրապետության նախագահի երկու թեկնածուների գրանցման փաստաթղթեր։
Փետրվարի 10-ին ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ստացել է «Արդարություն« կուսակցության կողմից որպես Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրված Վիտալի Միխայիլի Բալասանյանի փաստաթղթերը: Այս մասին հայտնում է ԱՀ ԿԸՀ մամուլի ծառայությունը։
Աղբյուրը նաև հայտնում է, որ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների գրանցման փաստաթղթեր ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում չեն գրանցվել:
Հիշեցնենք, որ Արցախում 2020թ. մարտի 31-ին նախատեսվում են անցկացնել նախագահական և խորհրդարանական ընտրություններ։