Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում հայտնաբերվել և տարհանվել է ռազմական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների ևս 2 աճյուն։ Այս մասին հայտնում է Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ մամուլի ծառայությունը։
«Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումներն այսօր իրականացվել են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում։ Հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 աճյուն։ Նրանց ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում` դատաբժշկական փորձաքննությունից հետո։
Զինադադարից հետո մինչ օրս Արցախի օկուպացված տարածքներից տարհանվել է 1636 աճյուն»,-նշվում է հաղորդագրության մեջ։