ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը կառավարության նիստում ներկայացրել է ֆինանսական միջոցների վերաբաշխման մասին նախագիծ։
Նախարարը հիշեցեց, որ IT ընկերություններին 17-րդ միջոցառմամբ որոշվել էր աջակցություն տրամադրել։ Ծրագրի հաղթող դարձավ 64 ընկերություն։ Սակայն, դրամական բաշխման գործընթացը համընկել է ռազմական դրության հետ ու միջոցներն ուղղվել են այլ տեղ։
«Ստարտափ ընկերությունները նախորդ տարի 50 մլրդ դրամի ներդրում են ներգրավել ՀՀ, սա լուրջ ցուցանիշ է»,- ասաց Արշակյանը։
Նիկոլ Փաշինյանը Արշակյանին ի պատասխան նշեց, որ 330 ընկերությունից մրցույթում հաղթել է 64-ը։ Պետք է արձանագրել, որ IT ոլորտում նույպես եղել է կայուն աճ։ 3500 աշխատատեղ է բացվել։
Կառավարությունը հաստատեց որոշման նախագիծը։