Հունվարի 21-ի ցերեկը, 22-26-ին Երևան քաղաքում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ ներկայացնելով առաջիկա հինգ օրերի եղանակը։
Կենտրոնը տեղեկացնում է նաև, որ հանրապետության տարածքում հունվարի 21-ի ցերեկը, 22-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հյուսիս-արևմտյան է՝ 5-8մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունվարի 22-ին՝ գիշերը կնվազի 7-10, ցերեկը՝ 2-3 աստիճանով։