Վերջին շրջանում ադրբեջանական զինվորները հրդեհում են Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի բնակավայրերի արոտավայրերն ու խոտհարքները։
Հակառակորդի սադրանքներից վնասներ են կրել նաև Սոթքի բնակիչները։ Armenia Today-ի նկարահանող խումբն այցելել է գյուղ և զրուցել բնակիչերի հետ։
Սոթքի բնակիչները Գետաշենի և Շահումյանի շրջաններից են բռնագաղթել ու այստեղ բնակություն հաստատել։
Հայրենի գյուղը մեկ անգամ կորցրած Սոթքի բնակիչներն ասում են, որ դարձյալ նույն վտանգի առաջ են կանգնած։ Այսօր անգամ նրանք չեն կարողանում անասնակեր կուտակել։
Սոթքում զարգացած է անասնապահությունը, բայց մարդիկ մտածում են եկամտի այդ աղբյուրից հրաժարվելու մասին։
«Ադրբեջանցի զինվորները խոտն այրել են, գիտեք, թե այս տարի ինչ թանկ է։ Մարդիկ չեն կարողացել անասունների համար կեր կուտակել։ Այստեղ ապրուստ չկա։ Ասում են՝ որտեղ հաց, այնտեղ կաց։ Այսպես որ շարունակվեց, հեռանալու ենք»,- դժգոհեցին գյուղացիները։
Հեռանալու են ոչ միայն ապրուստ չունենալու պատճառով, այլ, որ իրենց անվտանգությունն ապահովված չէ։
Գյուղացիների խոսքով՝ վերջին շրջանում շատ են կրակում գյուղի ուղղությամբ, հույսները ռուս սահմաննապահների հետ են կապում։
«Ռուս զինվորը որ կանգնած է, չեն կրակում, հենց մի քիչ հեռացան՝ սկսում են»,- շեշտում են Սոթքի բնակիչները։
Պնդում են՝ եթե այսպես շարունակվի և հակառակորդը նշանառության տակ պահի իրենց գյուղը, թողնելու են Սոթքն ու հեռանան։
Մանրամասները՝ տեսանյութում։