Հայրենիք կուսակցության անդամ Արսեն Բաբայանն իր Facebook-յան էջում անդրադարձել է կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի գործին։
«Երբ մեզ ապօրինի ձերբակալում եք կամ կալանավորում, և իսկական դատարաններն ազատ են արձակում, ասում եք, թե ազատող դատավորները վնգստացող դատավորներ են:
ՀՔԾ-ն կարճել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին վերաբերվող ևս մեկ շինծու քրեական գործ: Սա էլ հո դատարա՞նը չի արել, որ ասեք, թե նախկինների վնգստացող դատարանն է: Սա էլ հո ձե՞ր վնգստացող քննչականն է ստիպված արել (առանց դատարան անգամ հասնելու), քանի որ ձեր փուչիկը պայթել է ձեր դեմքին հենց փչելու պահին:
Պարոն գեներալ, միշտ առաջ: Սրանց բոլոր փուչիկները դեռ չփչած պայթելու են իրենց երեսներին:
Պատիվ ունեմ !
Հ.Գ. Էն 7 կուսակցություն փոխած անհայրենիք պատգամավորին՝ նախկին ընկերոջս, ասեք, որ մի օր աչքերիս է դեռ նայել փորձելու: Թե բա մեր իշխանության դեմ պայքարում են հանցանք կատարածները»,-գրել է Ա․ Բաբայանը։