Սահմանադրական դատարանը չբավարարեց ՍԴ դատավորներ Արևիկ Պետրոսյանի և Հրայր Թովմասյանի միջնորդությունը։ Նշենք, դատավորներն այսօր միջնորդություն էին ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա գործը բանավոր ընթացակարգով քննելու վերաբերյալ՝ հաշվի առնելով գործի նաև հանրային հնչեցությունը։
Նշենք, որ դատավորներ Ա. Պետրոսյանը, Ա.Խաչատրյանը, Ա.Թունյանը և Հ.Թովմասյանը կողմ էին բանավոր ընթացակարգին, իսկ Է.Շաթիրյանը, Ե.Խունդկարյանը, Ա.Դիլանյանը և Վաղարշյանը դեմ էին։
Ըստ այդմ՝ գործը կքննվի գրավոր ընթացակարգով։ Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու նպատակով, սակայն դեռ հայտնի չէ, թե այն երբ կհրապարակվի։
Հիշեցնենք, որ այսօր Սահմանադրական դատարանն քննության էր առել Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա ՀՀ Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը։
ՍԴ-ի նիստին մասնակցում էին 8 դատավորներ։ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը չոր մասնակցում գործի քննությանը, քանի որ նրա վերաբերյալ գործին մասնակցելու անհնարինության մասին որոշում է կայացվել։ Նշենք, որ Վահե Գրիգորյանը նաև Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչն էր։
ՍԴ դատավորներ Արևիկ Պետրոսյանը և Հրայր Թովմասյանը միջնորդեցին գործը քննել բանավոր՝ հաշվի առնելով նաև հարցի հանրային հնչեղությունը։
Հիշեցնենք՝ դեռևս 2019 թվականի մայիսին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը և Հայաստանի երկրորդ նախագահի ներկայացուցիչը Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող ՔՕ 300.1 հոդվածի սահմանադրական կարգը տապալելու մասին դրույթի սահմանադրականության և նախագահի անձեռնմխելիության ինստիտուտի էությունը որոշելու խնդրանքով դիմել էին Սահմանադրական դատարան (ՍԴ): Նշենք, որ 300․1-ին հոդվածը ենթադրում է․ «Իշխանությունը զավթելը` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, կառավարության կամ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալը` պատժվում են ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով»: