Փաստաբան Գայանե Պապոյանը Facebook-ի էջում գրել է․
«Ինչպես ավելի վաղ հայտնել էի, հրավիրվել էի որպես վկա հարցաքննության ՀՔԾ՝ Շուռնուխի վարչական ղեկավարի եղբոր Արարատ Աղաբեկյանին (Աշխարհաբեկ) ՔԿ բերման ենթարկելու հանգամանքների վերաբերյալ իմ կողմից կատարված տեսագրության հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում։
Հարցաքննությունը երեկ էր, պարզվեց հետևյալը.
Քրեական գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝
պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ իրենց լիազորությունների շրջանակից ակնհայտորեն դուրս եկող բռնությամբ զուգորդված առերևույթ գործողություններ կատարելու դեպքի առթիվ»,- գրել է փաստաբանը։
Հիշեցնենք, որ փաստաբան Պապոյանը տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում էր՝ ինչպես են Շուռնուխի ղեկավարի եղբորը ծնկաչոք քարշ տալիս Քննչական կոմիտեում: