Ոստիկանները բաժին են տարել «Հայաստան» դաշինքի անդամ Գեղամ Նազարյանին։ Այս մասին գրել է «Այլընտրանք» ՀԿ-ի ղեկավար Նարեկ Մանթաշյանը։
Նա նշել է, որ Գեղամ Նազարյանին բերման են ենթարկել անմարդկային ձևով։
«Քիչ առաջ, անմարդկային ձևով, հատուկ գետնին պառկեցնելու հրահանգով թուրքի ծառա ոստիկանները բաժին են տարել Գեղամ Նազարյանին…Գեղամն այս պատերազմին Հայրենիքին է տվել իր ամենաթանկին՝ Աբգարին…»։
Նշենք, որ «Հայաստան» դաշինքի անդամ Գեղամ Մանուկյանն էլ հայտնել է, որ այսօր 18։00-ին լինելու են Շենգավիթի դատարանի առջև։