Ռուս խաղաղապահների միջամտությամբ հայկական կողմին է փոխանցվել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի գերեվարված բնակիչը, որին ազերի անասունները դաժան ծեծի են ենթարկել և նվաստացրել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նա, մասնավորապես, հավելել է. «Ու մինչ Ալիևը Զանգեզուրի հետ կապված իր ծրագրերի մասին օրը յոթ անգամ ասուլիս է տալիս, մայիսի 12-ից Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանական զինուժի երկոտանիները շարունակում են գերեվարել զինվորների և քաղաքացիական անձանց, շարունակում են հրահրել սահմանային բախումներ։
«Անվտանգություն և ժողովրդավարություն» իրավապաշտպան կազմակերպության անունից դիմել եմ միջազգային մի շարք կազմակերպությունների՝ Ադրբեջանի չդադարող ֆաշիզմին արձագանքելու և պարզապես մտահոգված հայտարարությունների փոխարեն կոնկրետ քայլեր ձեռնարկելու համար»:
Հիշեցնենք, որ ադրբեջանցիները գերեվարել էին Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի բնակչին՝ դաժան ծեծի ենթարկելով նրան։