Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, մերժել է Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքը:
Հիշեցնենք, որ Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասով (խարդախությունը), 311-րդ հոդվածի 4-րդ մասով (կաշառք ստանալը) և 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով (ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը)։ Նա առաջադրված մեղադրանքը չի ընդունում։