ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 16-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ‚ Արագածի, Ապարանի տարածաշրջաններում, Տիգրանաշենի ոլորաններում ձյուն է տեղում, իսկ Նաիրիի, Կոտայքի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Նոյեմբերյանի, Գավառի, Արթիկի, Բաղրամյանի, Արմավիրի, Սիսիանի տարածաշրջաններում և Թալին- Մաստարա- Լանջիկ- Գյումրի ավտոճանապարհին՝ անձրև։
Մարալիկի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: