Կառավարության այսօրվա նիստին որոշվեց, որ Արցախում 2020 թվականի դեկտեմբերի 23-ի դրությամբ հաշվառում ունեցող՝ 2015 թվականի հունվարի 1-ից ծնված յուրաքանչյուր երեխա միանվագ 20,000 դրամ կստանա։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ շահառուներն աջակցությունը կարող են ստանալ հաջորդ շաբաթվանից՝ և՛ Հայփոստի, և՛ Արցախփոստի բաժանմունքներից։ Իսկ միջոցառման շահառու երեխաների տվյալները Սոցիալական ապահովության ծառայությանը կտրամադրի Ոստիկանությունն՝ ըստ բնակչության պետական ռեգիստրի տվյալների։
Հիշեցնենք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ չնայած, ամանորյա միջոցառումներ այս տարի չեն իրականացվի, սակայն երեխաների համար պետք է անել հնարավորը, որպեսզի նրանք զգան տոնի շունչը։