Փետրվարի առաջին տասնօրյակի դրությամբ՝ Ազատի և Արփի լիճ ջրամբարներում ջրի ծավալները գերազանցում են նախորդ տարվա նույն օրվա մեծություններին: Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:
Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը 108 մլն.խոր.մ-ով պակաս է նախորդ տարվա նույն օրվա ծավալից:
Ապարանի և Մարմարիկի ջրամբարներում ջրի ծավալները մոտ են նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշներին։