Փետրվարի 21-ին ՀՀ քաղաքացիական Ավիացիայի Կոմիտեն (ՔԱԿ) հեռագիր է ստացել Միացյալ Արաբական Էմիրությունների Քաղաքացիական Ավիացիայի Գլխավոր Վարչության կողմից (GDCA)՝ հայկական գրանցմամբ, EK-FAA համարանիշով Բոինգ-737 օդանավի առևանգման մասին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանի ավիացիայի գծով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը:
«Օդանավը թռիչք է կատարել Էստոնական Տալլինից և, ըստ պլանի, պետք է վայրէջք կատարեր Երևանում: Բայց, դրա փոխարեն օդում որոշում է կայացվել գնալ Էմիրաթներ՝ տեխսպասարկման: Եվ «տեխնիկական անսարքության պատճառով» վայրէջք է կատարել Թեհրանում:
Մանրամասները՝ հաջորդիվ. Հայաստանը, ցավոք, «ամրագրում» է իր տեղը համաշխարհային ավիացիայի «սև ցուցակում»»,- գրել է Ճաղարյանը: