Փետրվարի 3-ի դրությամբ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը «Կամուրջ» ծրագրով 510 անհայտ կորած զինծառայողի ընտանիքներին հատուցում է տրամադրել։ Բացվել են հաշվեհամարներ ՎՏԲ Հայաստան բանկում շահառուների անուններով և կատարվել են փոխանցումներ։ Այս մասին հայտնում է հիմնադրամը։
Փետրվարի 15-ի դրությամբ հիմնադրամը ևս 279 անհայտ կորած զինծառայողի ընտանիքի է հատուցում տրամադրել։ Մարտի 1-ի դրությամբ հիմնադրամը «Կամուրջ» ծրագրով կատարել է ևս 226 անհայտ կորած զինծառայողի հատուցում։
«Կամուրջ» ծրագրով փետրվարի 5-ի դրությամբ հիմնադրամը կատարել է 43 վիրավորում ստացած զինծառայողի հատուցում: Փետրվարի 15-ի դրությամբ կատարվել է վիրավորում ստացած ևս 12, իսկ մարտի 1-ի դրությամբ ևս 63 զինծառայողի հատուցում։
Հիմնադրամից տեղեկացնում են, որ զինծառայողների հարազատները հաշվի պայմանագիրը կնքելու և գումարը ստանալու նպատակով կարող են զանգահարել (010) 513701 հեռախոսահամարին: Զինծառայողների ցանկը ներկայացված է հիմնադրամի պաշտոնական կայքում։