Մեր սրտացավ նվիրատուների, պրոթեզավորման մասնագետների ու բժիշկների քրտնաջան աշխատանքի առաջին արդյունքներն արդեն տեսանելի են: Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաստան համահայկական հիմնադրամը»։
«Հայրենիքի պաշտպանության ժամանակ ստորին վերջույթները կորցրած զինծառայողների առաջին խումբն արդեն ոտքի է կանգնել և կարողանում է ինքնուրույն տեղաշարժվել»,-նշված է հաղորդագրության մեջ։