Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի մահվան կապակցությամբ: Ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է.
«Խոր ցավով տեղեկացա Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի մահվան մասին: Նա գնաց միանալու հանուն հայրենիքի գիտակցված մահը որպես անմահություն ընտրած մեր բազմաթիվ մարտական ընկերներին: Արկադի Տեր-Թադևոսյանի ողջ կյանքն ու գործունեությունը անտրտունջ և անմնացորդ ծառայություն էր հայրենիքին: Մեծ է նրա ավանդը մեր բանակաշինության, Արցախյան ազատագրական պայքարի կազմակերպման գործում: Ուզում եմ հավատալ, որ հայոց անկոտրում ոգին կրկին կարթնանա, և հայրենապաշտ նոր սերունդը, ինչպես մենք՝ ժամանակին, մի նոր «Հարսանիք լեռներում» կկազմակերպի՝ որպես ամենամեծ հարգանքի տուրք իր ազգի հերոսներին:
Խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Արկադի Տեր-Թադևոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, մերձավորներին, մեր բոլոր մարտական ընկերներին: Հանգչի՛ր խաղաղությամբ, հայրենիքի զինվոր»։
Հիշեցնենք, որ այսօր հայտնի դարրձավ, որ մահացել է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը։ Լուրն Armenia Today-ի հետ զրույցում հաստատեցին «Էրեբունի» բժշկական կենտրոնից: