Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի մահվան կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ կառավարական հանձնաժողով է ստեղծվել։ Այս մասին տեղեկանում ենք Կառավարության պաշտոնական կայքից։
Որոշման համաձայն՝ կառավարական հանձնաժողովը զբաղվելու է Արկադի Տեր-Թադևոսյանի հուղարկավորության կազմակերպչական հարցերով։
Հիշեցնենք, որ երեկ կյանքից հեռացավ Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը։