Վերջերս ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը ներկայացրեց 2020 թ. դեկտեմբերին իրականացրած համազգային պարենային ապահովության երկրորդ գնահատման արդյունքները:
Համագործակցելով բրիտանական դեսպանատան հետ՝ 2020թ-ին ՊՀԾ-ն իրականացրել է համազգային երկու գնահատում՝ որոշելու ՔՈՎԻԴ-19-ի և ԼՂ հիմնախնդրի ազդեցության աստիճանը տնային տնտեսությունների պարենային ապահովության մակարդակի վրա՝ նպատակ ունենալով սկսել մարտավարական երկխոսություն կառավարության հետ՝ ՀՀ-ում բնակչության պարենային ապահովության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ։
Հուլիս-դեկտեմբեր ամիսների ընթացքում տնային տնտեսությունները գրանցել են պարենային ապահովության գրեթե նույն մակարդակը, և, ըստ մոտավոր հաշվարկի, հինգ տնտեսվարողից մեկի մոտ է գրանցվել է պարենային սակավություն։
Հուլիս – դեկտեմբեր ամիսների ընթացքում՝ պարենային ապահովման գրեթե վեց տոկոս բարելավմանը զուգընթաց, տնային տնտեսություններն աստիճանաբար ձևավորել են պարենային սակավության դեմ պայքարի հաղթահարմանն ուղղված բացասական մեխանիզմներ, օրինակ՝ նրանք ավելի շատ գումար են պարտք վերցրել կամ սնունդը ձեռք են բերել ապառիկ:
Տվյալ ռազմավարությունների որդեգրմամբ՝ տնային տնտեսությունների շուրջ 90 տոկոսը գրանցել է սննդամթերքի սպառման ընդունելի մակարդակ, սակայն հաղթահարման բացասական մեխանիզմները կարող են հետագայում վնաս հասցնել ընտանիքներին, և դրանք չեն վերացնում պարենային սակավության երկարաժամկետ հետևանքները: