Փորձագետները պարզել են Ռուսաստանի քաղաքացիների նախընտրած երկրների շրջանակը, ուր նրանք մտադիր են այցելել մայիսյան տոներին։ TACC-ը ներկայացրել է Tutu.ru ուղևորությունների և ճանապարհորդությունների ծառայության վերլուծական կենտրոնի հետազոտության արդյունքները։
Ըստ այդ արդյունքների՝ ռուսների ամենացանկալի ուղղությունների ցանկում են Ղրիմը, Սոչին և Կալինինգրադը:
«Մայիսի 1-ից մինչև 10-ը ամենապահանջված ուղղություններից է Մոսկվա-Սիմֆերոպոլ երթուղին։ Երկրորդ տեղում Մոսկվայից Սոչի չվերթներն են, երրորդում՝ դեպի Կալինինգրադ թռիչքները։ Ինչ վերաբերում է տոմսերի գներին, ապա 2019 թվականի համեմատ ամենահայտնի ուղղություններով ավիատոմսերի գները գրեթե չեն փոխվել։ Միաժամանակ, մինչկորոնավիրուսային ժամանակահատվածի համեմատ էժանացել են Մոսկվայից դեպի Անապա, Սանկտ Պետերբուրգ եւ Կալինինգրադ չվերթները»,-նշված է հետազոտության մեջ։
Ըստ հետազոտության՝ ռուսների միայն 5%-ն է պատրաստվում հանգստանալ արտասահմանում․ «Նրանց մեծ մասը ավիատոմսեր են ամրագրում դեպի Հայաստան, Մոլդովա, Ղրղզստան, Բելառուս, Ադրբեջան և Ուզբեկստան։ Առավել տարածված են Եգիպտոսն ու Արաբական Միացյալ Էմիրությունները»։