Այսօր պիտի զանգեի Հադրութ, շնորհավորեի Աբգարիս, հարցնեի՝ ո՞նց նշեցիք։ Ինձ նման հազարավոր ծնողներ այսօր պետք է զանգեին իրենց որդիներին՝ շնորհավորելու, հարյուրավորներ պետք է գնային Հադրութ, Շուշի, Ջրական, Արայի լեռ՝ իրենց որդիներին տեսնելու, այս տականքները խլեցին և՛ Շուշին, և՛ հաղթանակը, և՛ մեր տղերքին, բայց մեր տղերքը կանգնեցին՝ հաղթանակն աչքերում: Այս մասին այսօր«Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ իր ելույթում նշեց Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայոց Աբգար նազարյանի հայրը՝ Գեղամ Նազարյանը:
«Սրանք մեր հաղթանակած երկրի դեմքին պարտություն բերեցին։ Այսօր յուրաքանչյուր հայ, երբ կանգնում է հայելու առաջ, տեսնում է պարտության դեմքը։ Այսօր մենք հավաքվել ենք, որ ջարդենք այդ դեմքը, քշենք նրանց ու կառուցենք այն Հայաստանը, որի մասին երազում էին իմ Աբգարն ու մնացած տղերքը, որոնք գնացին ու իրենց ամենաթանկը՝ կյանքը տվեցին այս երկրի համար։ Մենք չպետք է թույլ տանք, որ դրանք մասնակցեն ընտրություններին»,-ասաց Գեղամ Նազարյանը։
Իր խոսքն ուղղելով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ նա հավելեց. «Մեղքերդ մի ավելացրու»:
Մանրամասները՝ տեսանյութում.