Մոսկվայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրը, այցելել են Կարմիր հրապարակում գտնող՝ ԽՍՀՄ կրկնակի հերոս, Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի գերեզմանին, ծաղկեպսակ դրել և հարգանքի տուրք մատուցել մեծ զորահրամանատարի հիշատակին:
Հիշեցնենք, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 8-ից գտնվում է կարճատև արձակուրդում, որը անցկացնում է Մոսկվայում`անձնական միջոցների հաշվին: Մայիսի 10-ին կմեկնարկի նախագահ Արմեն Սարգսյանի աշխատանքային այցը Մոսկվա, որի շրջանակում նախատեսված են մի շարք հանդիպումներ: