Հյուսիսային պողոտայում տեղադրվել է շարժական կետ՝ կորոնավիրուսի դեմ անվճար պատվաստվելու համար։ Առողջապահության նախարարության շարժական պատվաստումային կետեր կան նաև մայրաքաղաքի այլ հատվածներում։
Հյուսիսային պողոտայում քաղաքացիները կարող են պատվաստվել «AstraZeneca» կամ Sputnik V պատվաստանյութով։
Armenia Today-ի թղթակիցը պարզել է, թե քաղաքացիները պատրաստվո՞ւմ են պատվաստվել կորանավիրուսի դեմ և ո՞ր պատվաստանյութն են նախընտրում։
Մարդիկ մոտենում, հետաքրքրվում էին, մի մասը միանգամից որոշում էր պատվաստվել, որոշներն էլ չէին կողմնորոշվում, քանի որ մտավախություններ ունեին։
Մանրամասները՝ տեսանյութում․