Մայրաքաղաքում այսօր ցերեկը, մայիսի 21-ին, 22-ին, 24-ին և 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 23-ին կեսօրից հետո սպասվում են անձրև և ամպրոպ:
Մարզերում այսօր ցերեկը, մայիսի 21-ին, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 22-ին, 24-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 23-ին շրջանների մեծ մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 20-22-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ: