Ծանոթացել եմ Օպերայի ստորգետնյա ավտոկայանատեղիի արդիականացման աշխատանքներին: Այս մասին Facebook-ի էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
«Այստեղ վերջերս ներդրել ենք մուտքի և ելքի ավտոմատ կառավարման, վճարման և տեսահսկման համակարգեր: Վարորդներն այսուհետ կայանելու համար կարող են վճարել 6 ինքնասպասարկման տերմինալների միջոցով՝ կանխիկով, բանկային քարտով, ինչպես նաև NFC համակարգով՝ բջջային հեռախոսի միջոցով:
500 մեքենայի համար նախատեսված կայանատեղին համայնքային սեփականություն է և վճարված գումարները ծառայելու են համայնքին: Ի դեպ, նմանատիպ կայանատեղերի համեմատ մեզ մոտ սակագներն ավելի մատչելի են:
Ստորգետնյա ավտոկայանատեղիում, ի դեպ, նաև էլեկտրական ավտոմեքենաների համար լիցքավորման կայաններ են տեղադրվել, որոնք հնարավորություն են տալիս կայանելուն զուգընթաց ավտոմեքենան անվճար լիցքավորել»,- գրել է քաղաքապետը։
Մանրամասները՝ տեսանյութում։