Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խնածախ բնակավայրի սահմանին միջադեպ է գրանցվել:
Ադրբեջանական զինվորները 13-ամյա երեխայից խլել են 3 կով: Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտնեց Տեղի համայնքապետի մամուլի խոսնակ Արևիկ Աբելյանը։
«Համայնքապետ Ներսես Շադունցը կապ է հաստատել առաջին բանակային կորպուսի և ռուս զինծառայողների հետ, որից հետո հաջողվել է խոշոր եղջերավորներին հետ վերադարձնել։ Սակայն, հավանական է, որ անասուններն են հատել սահմանը, որից էլ փորձել են օգտվել ադրբեջանցի սահմանապահները»,- մանրամասնեց նա։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում նման դեպքեր են գրանցվում հայ-ադրբեջանական սահմանին՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզի սահմանամերձ համայնքներում։