Նորածնի վիճակը կայուն է, նվազել է թթվածնակախվածությունը։ Այս մասին Facebook-ի էջում տեղեկացրել է Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։
«Հուլիսի 14-ին «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկա տեղափոխված նորածնի վիճակն այս պահի դրությամբ կլինիկայի ղեկավար Հրանտ Կալենտերյանը գնահատում է կայուն, վատացում չկա»,- փոխանցել է նա։
Շուշան Դանիելյանը նաև հայտնել է, որ երեխան դեռևս շարունակում է մնալ համալսարանական մասնագետների անմիջական հսկողության ներքո, վիճակի հնարավոր փոփոխության վերաբերյալ տեղեկատվությունը կթարմացվի:
Հիշեցնեք, որ երեկ Երևանի Արցախի փողոցի 15 շենքի մուտքերից մեկի մոտից «Մուրացան» համալսարանական
հիվանդանոցային համալիր է տեղափոխվել նորածին երեխա, որը ոչ հիվանդանոցային պայմաններում պահվելու արդյունքում ուներ ինֆեկցիաներ, ինչպես նաև շնչառական անբավարարություն:
Հիշեցնենք նաև, որ ոստիկանության Էրեբունու բաժին էր ահազանգել Երևանի մի բնակիչ և հայտնել, որ Արցախի փողոցում շենքերից մեկի մուտքի մոտ նորածին երեխայի է հայտնաբերել։