Այս գիշեր և առավոտյան հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի շփման գծում իրավիճակը հանգիստ է եղել։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտնեց Գեղամասար խոշորացված համայնքի Կութ բնակավայրի վարչական ղեկավար Սիմա Չիտչյանը։
«Իրավիճակը հանդարտ է։ Միայն երեկ են կրակոցներ եղել դիրքերի ուղղությամբ։ Գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն հնչել»,- նշեց նա։
Հիշեցնենք՝ երեկ ՀՀ ՊՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ ժամը 17։00-ի սահմանում, Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանական կողմի հերթական սադրանքի հետևանքով ինտենսիվ փոխհրաձգության ժամանակ հրազենային թեթև վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ 3 զինծառայող։
Ըստ ՔԿ-ի՝ վիրավորված զինծառայողներից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։
Հիշեցնենք նաև, որ ՊՆ-ի հաղորդմամբ՝ հուլիսի 24-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին, բոլոր ուղղություններով, հարաբերականորեն կայուն է: