Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլ քաղաքում անհայտ անձը կրակել և սպանել է ոստիկանության բաժանմունքներից մեկի քրեական հետախուզության պետի տեղակալ Ռուսլան Աբովյանին. գրում է life.ru-ն:
Հայտնում են, որ դեպքը տեղի է ունեցել գիշերը: Աբովյանը առնվազն 9 վիրավորում է ստացել, մահացել է հիվանդանոցում:
Սպանության կասկածանքով փնտրում են 1977 թվականին ծնված Զաուրբեկ Կ.-ին: Ենթադրաբար, նա դեպքի վայրից փախել է մեքենայով, մեքենան հետագայում լքված են գտել: որոնմանը ներգրավված են բոլոր ուժերը, ներառյալ` ՕՄՈՆ-ը: